ԺամանցՇոու-բիզնես

«Հոգուս պարտքն է զորամասերում երգով հանդես գալը»․ Մարգար Եղիազարյան

Ժող. երգերի փայլուն կատարող Մարգար Եղիազարյանը, ով «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ և երգչախմբի, ինչպես նաև Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ է, անցյալ տարի փառահեղ հաղթանակ ունեցավ Թուրքիայում՝ ներկայացնելով ազգային երգը:

Երգչի երաժշտական գործունեությունը ակտիվ շրջադարձերով է լեցուն: Օրերս նա ձայնագրել է նոր երգ, որն ունի «Ձոն Սարդարապատի քաջերին» անվանումը: Այն, որ Սարդարապատի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ընթացքում երգը հաջողություն կունենա, արդեն իսկ ակնհայտ է: Երգչից տեղեկացանք, որ երգի հեղինակը Արսեն Համբարյանն է։ Նա հավելեց․ «Նախատեսված է նոր տեսահոլովակ՝ համանուն երգի հիման վրա»:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Մարգար Եղիազարյանը մեծագույն սիրով ներկայացնում է ժողովրդական, հայրենասիրական երգերը, որոնց մեջ արտացոլված է հայրենի պատմությունը:

Ի դեպ, առաջիկայում նախատեսված է նաև համերգային շրջագայությում ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում, որտեղ դաշնակահար Գեղամ Մարգարյանի հետ համատեղ նրանք հանդիսատեսին կներկայանան ռոմանսներով:

«Որքան էլ շատ լինի զբաղվածությունս, հոգուս պարտքն եմ համարում այցելել զորամասեր ու իմ կատարումներով ոգևորել զինվորին, սպային»․ եզրափակեց Մարգար Եղիազարյանը:

Կիսվել նյութով