Քաղաքականություն

Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է. Արմեն Աշոտյան

Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է. Արմեն Աշոտյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է:

Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ “եփվեն նրա ականջները” թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում եւ էլիտար չարտերներում, նրանք անհույս հում են:

«Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «հակապետական ուժեր», «ժողովրդի լավատեսությունը ծծող»՝ սա պետական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի հերթական արտաթորանքն էր, որին կրկին հետեւեց թշնամության, անհանդուրժողականության համակարգված ֆեյքային արշավը սոցիալական ցանցերում:

Հասկանում եմ, որ դա Նիկոլի կողմից սադրանք էր՝ հրահրելու փոխադարձ վիրավորանքների կեղտաջրային ժայթքում եւ դրանով փորձել ստվերելու սահմանդրության բռնաբարման աղաղակող փաստը:

Հարց է առաջանում. կրկին իջնե՞լ քաղաքականության մեջ շնանալու բոլոր էտապներով անցած փնթիների մակարդակին, թե՞ մնալ սեփական բարձունքին, մինչեւ “ջրհեղեղը” երկրի երեսից մաքրի-տանի այս ընթացքում ծիլ տված անբարոյականության եւ պղծության ջունգլիները»:

Կիսվել նյութով