Շոու-բիզնես

Հնդկաստանում ամուսնացած Սիլվի Բարկովան՝ հղիության լուրերի մասին

«Ամենից ամենա» հաղորդման «Ամենաուշացող աստղերը» խորագրով թողարկումից հետո լուրեր են շրջանառվում, որ դերասանուհի Սիլվի Բարկովան բալիկի է սպասում:

Դերասանուհին որպես պարզաբանում ժպիտով արձագանքեց, որ ներկայումս անձնականին վերաբերող հարցերը մեկնաբանել չի ցանկանում, այդ թվում՝ չի ցանկանում ասել՝ բալիկի՞ է սպասում, թե՞ ոչ՝ ըստ էության ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով լուրը:

Նախորդ տարի հնդական ավանդույթներով ամուսնացած Սիլվին այժմ բնակվում է Հնդկաստանում: Ամիսներ առաջ՝ իր 27-ամյակի առթիվ տված հարցազրույցում Սիլվին ասել էր, որ մայրանալու ցանկություն միշտ է ունեցել, քանի որ անբացատրելի շատ է սիրում երեխաների, սակայն դեռ վաղ է համարում:

Սիլվի Բարկովա

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով