Ազատ խոսք

«Հղի կնոջ ողբերգական մահը դաս չի եղե՞լ»․ Հակոբ Կարապետյան

«Հղի կնոջ ողբերգական մահը դաս չի եղե՞լ»․ Հակոբ Կարապետյան

«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լուսանկարում ոստիկանը, որը պետք է կարգավորի խաչմերուկում երթեւեկությունը բարձրաստիճան պաշտոնյայի (հավանաբար՝ վարչապետի) շարասյունն անցնելու ընթացքում, զգաստ կանգնած պատվի է տալիս։

sharasyun

Ուզում եմ հասկանամ՝ արդյո՞ք սա նպատակահարմար է նրա բուն ֆունկցիան կատարելու տեսանկյունից։ Ավելի արդյունավետ չի լինի՞, որ ոստիկանը էդ պահին ուղղակի աչքերը չորս արած հետեւի երթեւեկության անվտանգությանը, որպեսզի իրենց հարուցած աղմուկի ու պանիկայի մեջ որեւէ մեկը անկանխատեսելի շարժում չանի։

Հղի կնոջ ողբերգական մահը դաս չի եղե՞լ, լուրջ»։

Կիսվել էջում