Մամուլ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա 2020 թվականի ապրիլի 5-ին

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա 2020 թվականի ապրիլի 5-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 9-ին, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, հրամանագիր է ստորագրել, որով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակել 2020թ. ապրիլի 5-ը:

Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կիսվել էջում