Մամուլ

ՀՀԿ-ն այլևս բացարձակ մեծամասնություն չէ, բայց շարունակում է խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը մնալ

«ՀՀԿ-ն այլևս բացարձակ մեծամասնություն չէ, բայց շարունակում է խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը մնալ»․ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ակնհայտ է, որ այս գործընթացները նաև գորածդիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են և խորհրդարանն ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին, այն առումով, որ գումարային որոշիչ ձայներ այլևս ՀՀԿ-ինը չեն:

Մեծամասնության տարբեր տեսակներ են լինում՝ Սահմանադրական մեծամասնություն, որը մենք ունեքին նախորդ կոալիցիայի շրջանակներում դաշնակցության հետ միասին, 50+1 ձայների բացարձակ մեծամասնություն կա, որը մենք ունենինք մինչ այսօր և կա խորհրդարանական մեծամասնություն, այն է՝ քաղաքական որևէ ուժ ամենամեծ ձայների քանակն ունի խորհրդարանում, բայց չի տիրապետում 50+1-ին »․- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ միեւնույնն է իրենք խորհրդարանում մնում են որպես առաջին ֆրակցիան ձայների քանակով:

Աղբյուր՝ meganews.am

Կիսվել նյութով