Մամուլ

Հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական երեխայի դի

Հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական երեխայի դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին և հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աչինյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1 ամսական Ս․ Խ․-ն է։

Ըստ երեխայի ծնողների հայտարարության՝ երեխան տանը իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում