Մամուլ

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ իր անձնական մեքենան նվիրել է բանակին (ֆոտո)

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ իր անձնական մեքենան նվիրել է բանակին (ֆոտո)

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը շարունակում է բոլորիս ապեցնել իր բացառիկ տեսակով։ Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»։

արտակ հովհաննիսյան

«Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ…

Փա՛ռք մեր հերոսներին», իր խոսքում նշել էր Հերոս Ալբերտի հայրը:

Share