Ազատ խոսք

«Հերիք է, որ անտեղյակ նախարարների ու արկածախնդիր մարզպետների շնորհիվ տուժի մեր երկիրը»․ Գևորգ Պետրոսյան

«Հերիք է, որ անտեղյակ նախարարների ու արկածախնդիր մարզպետների շնորհիվ տուժի մեր երկիրը», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Դեռ բոլորը չէ, որ հիասթափվել են …

Արդեն ասել եմ, որ խորհուրդներ տալ չեմ սիրում…

Բայց մեկ մեկ ստացվում է…

Որպես բարի կամքի դրսևորում, (խնդրում եմ հեգնանք չփնտրել) Փաշինյանին առաջարկում եմ ազատվել անփույթ ու անկարող պաշտոնյաներից և, երկիրը կործանումից ետ պահելու նպատակով, շնորհակալություն հայտնել հայտնի քայլարշավի ապաշնորհ մասնակիցներին ու պետական ապարատը բեռնաթափել նրանցից:

Գնալով շանսերը նվազում են…

Հերիք է, որ անտեղյակ նախարարների ու արկածախնդիր մարզպետների շնորհիվ տուժի մեր երկիրը: Վստահ եմ, այս տողերի հետ Փաշինյանը ներքուստ համաձայն է:

Ինքն էլ է կրակն ընկել իր հետ քայլած որոշ ոչնչությունների ձեռքը…»։

Կիսվել նյութով