Մամուլ

Հերթական ինքնասպանությունը` «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում». 2-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դին

Հերթական ինքնասպանությունը` «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում». 2-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր մարտի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում բնակիչն ինքնասպանություն է գործել։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Արտյոմ Արամյանն ու կրտսեր պարեկ Գոռ Ադամյանը։

tun internat

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբըբաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված տուն-ինտերնետի 2-րդ հարկի սենյակներից մեկի պաշգամբում պարանով կախված վիճակում հայտնաբերել են տուն-ինտերնատի բնակիչ տղամարդու դին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին ամիսներին սա 3-րդ դեպքն է, երբ նշված տուն-ինտերնատում բնակիչ է ինքնասպանություն գործում։

Կիսվել էջում