Մամուլ

«Ես՝ որպես բժիշկ, չեմ կարող լռել». Քրիստինա Վարդանյան

«Ես՝ որպես բժիշկ, չեմ կարող լռել». Քրիստինա Վարդանյան

168.am-ը գրում է․ Մարտի 23-ից մեկնարկել է երկար սպասված` կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով:

Այս մասին տեղեկություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ քաղաքի կանաչ ֆոնդն առողջացնելու համար քաղաքում կփոխարինվի ու կտեղադրվի 10 տարեկան ավելի քան 2000 արժեքավոր և գեղազարդ ծառ:

«Սակուրայի փոքրիկ ծառեր են, փոքրիկ այգիների համար: Սրանք Ճապոնիայի խոշոր սակուրաները չեն: Այս ծառերը ոչ մի ֆունկցիա չեն կատարում, դեկոր է, մշտադալար ծառերի հետ միասին՝ այգու ինչ-որ հատվածում կոմպոզիցիա են անում:

Դա փողոցային կանաչապատման ծառ չի: Օրինակ, թեղին բոլոր տեսակների մեջ ամենաուժեղ փոշեկլանող հատկանիշներն ունի և Երևանի համար լավագույն ծառատեսակն է: Ի դեպ, ես գրավոր բացատրություն եմ ուզել քաղաքապետարանից:

Ուզել եմ ծրագրի ամբողջական փաթեթը, գիտական հիմնավորումները, եզրակացությունը, որ սակուրան շատ լավ է: Ինձ պետք է ցույց տան, որ` ըստ այս կամ այն գիտական աշխատանքի՝ թեղին կլանում է միավոր զանգվածով 2 գրամ փոշի, իսկ սակուրան, օրինակ, կլանելու է 12-ը»:

kaskad car

Քրիստինա Վարդանյանը հիշեցրեց՝ հավելյալ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ուռուցքային հիվանդությունների պատճառներից մեկն են:

«Ես ուզում եմ, որ իմ քաղաքում լեյկոզի քանակը քչանա: Մենք հասել ենք աշխարհի առաջատարներին, իրավունք չունենք գեղեցկության մասին խոսել: Մենք շատ մեծ ստվերի կարիք ունենք, որովհետև հավելյալ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ուռուցքային հիվանդությունների պատճառներից մեկն է:

Երևանը հիշեք հուլիս ամսին: Պատկերացնո՞ւմ եք՝ Թամանյանի արձանի մոտ հուլիս ամսին կանգնես:

Հացենիներն ինչո՞ւ կտրեցին: Սա հանցագործություն է ամբողջ ազգաբնակչության համար, իսկ ես՝ որպես բժիշկ, չեմ կարող լռել: Թող իրենք բոլորն ասեն, որ անգրագետ եմ, բայց չեմ լռելու: Ես բժիշկ եմ, քաղաքականությունից դուրս:

Երբ մտնում եմ օնկոլոգիայի բաժանմունք՝ հերթերից սարսափում եմ: Թող գնան Ուռուցքաբանության ազգային կենտրոն ու բերեն իրենց սակուրաները շարեն»,- ընդգծեց ավագանու անդամը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում