Մամուլ

«Հեռուստաընկերությունները բացահայտ «Իմ քայլի» դեմ էին աշխատում». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընտրություններին մասնակցող երեք ուժ սեփական հեռուստաընկերությունն ուներ՝ ԲՀԿ-ն՝ «Կենտրոն TV», ՀՅԴ-ն` «Երկիր մեդիա», Օրինաց Երկիրը` «Հ3»: Ինֆորմացիոն ռեսուրսից բացի փող էլ ունեին` ավելին քան մյուսները:

«Արարատ» ու մյուս հեռուստաընկերություններն էլ բացահայտ «Իմ քայլի» դեմ էին աշխատում:

Այս ընտրությունները ցույց տվեցին, որ խոր անվստահություն կա նաև նրանց նկատմամբ, որովհետև ուղեղների լվացումը, քաղաքականությունն իմիտացիայի ու կեղքծիքի պրոպոգանդայի վերածելն այլևս չեն աշխատում:

ՀՀ քաղաքացին արդեն այլ խողովակներով է ձևավորում իր կարծիքը: Մտածեք սրա մասին, որ կրկին ֆիասկո չունենաք խորհրդարանական ընտրություններում»:

Կիսվել էջում