Մամուլ

Հարս ու տալ բիզնեսում կարծրատիպեր են կոտրում․ Գյուլի և Լիզա Մարաբյաններն՝ իրենց հաջողության մասին

Wnews.am-ը գրում է․ Հայ իրականության մեջ սովոր ենք հարս ու տալ հարաբերությունները դիտարկել զուտ ընտանեկան ֆորմատում. ցավոք ոչ միշտ են դրանք լինում ջերմ ու ընկերական։ Իսկ երբևէ ձեր մտքով անցե՞լ է, որ հարս ու տալ կարող են միասին հաջող բիզնես վարել. եթե ոչ, ապա Գյուլի և Լիզա Մարաբյանները հիանալի օրինակ են։

Երիտասարդ, նպատակասլաց ընկերուհիները, ովքեր հետո դարձան հարս ու տալ, ավելի քան 10 տարի առաջ իրենց ուժերով հիմնեցին մայրաքաղաքի լավագույն անգլերենի մասնագիտացված ուսումնական կենտրոններից մեկը՝ «English house»-ը։

Նախորդ հարցազրույցում Գյուլի Մարաբյանը պատմել էր ուսումնական կենտրոնի հիմնելու, դրա առավելությունների մասին։ Այս անգամ Գյուլիի և Լիզայի հետ զրուցել ենք իրենց ոչ ստանդարտ գործընկերային հարաբերությունների, ուսումնական կենտրոնում իրականացվող ծրագրերի ու վերջին ձեռքբերումների մասին։

-Եթե շատ դեպքերում հարս ու տալ իրար մասին բամբասում են, դուք միասին ընտանեկան բիզնես եք վարում։ Հետաքրքիր է, ընտանեկան հարաբերություններն ինչպե՞ս են ազդում ձեր աշխատանքի վրա։

Գյուլի. -Երբ ես ու հարսիկս՝ Լիզա Մարաբյանը, նոր էինք հիմնում ուսումնական կենտրոնը, այդ ժամանակ մոտ ընկերուհիներ էինք։ Լիզային ընդունում եմ ոչ թե որպես հարս, ընկերուհի կամ գործընկեր, այլ որպես հարազատ քույր։ Մենք թե’ ընտանիքում, թե’ գործնականում իրար լավ ենք հասկանում, երբևէ տարաձայնություններ չենք ունենում։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ հասել ենք նման հաջողությունների։

Լիզա. Աշխատանքում մենք իրար ասես լրացնում ենք։ Գյուլին սիրում է աշխատել երեխաների հետ, ես՝ մեծահասակ ուսանողների։ Անգամ այդ հարցում ենք իրար լրացնում։ Գործնականում միշտ իրար թև ենք տալիս, հավատում դիմացինի ուժերին, ոգևորում, մոտիվացնում։ Գործնականում ինձ միշտ թվում է, որ Գյուլին ավելի ճարպիկ է, ճկուն թղթաբանական հարցերում, գործընկերային հարաբերություններում, այդ պատճառով գործի այդ մասն իրեն եմ վստահում։

-Հետաքրքիր է, արդյո՞ք չեն փորձում ձեր միջև արհեստական լարվածություն ստեղծել։

Գյուլի. Նման դեպքեր էլ են լինում. ուսանողները մեկս մյուսի մասին սխալ ինֆորմացիա են փոխանցում, բայց դրա լուծումն էլ ենք գտել. պարզապես շատ արագ իրար հետ կապ ենք հաստատում, պատմում եղելությունն ու իրարից ճշտում ինֆորմացիայի հավաստիությունը։ Մենք իրար չափազանց շատ ենք վստահում, ուստի պրովոկացիաների չենք ենթարկվում։

-Տեղյակ եմ, որ English house-ը նախորդ տարի շատ ձեռքբերումներ ունեցավ։ Կպատմե՞ք դրանց մասին։

Լիզա. 2017թ. փետրվարից English house ուսումնական կենտրոնը հանդիսանում է PTE-ի (person test) լիազորված կենտրոն, որը համընդհանուր ճանաչում ունի և ընդունված է բազմաթիվ երկրներում գործատուների և ազգային կրթական իշխանությունների կողմից՝ որպես անգլերեն լեզվի պահանջվող մակարդակի ապացույց:

Ինչպես նաև այս որակավորման շնորհիվ 6-13 տարեկան մեր երեխաները ստանում են բարձրակարգ դպրոցներ ընդուվելու լայն հնարավորություն։ Միջազգային կրթական համակարգի չափորոշիչների ուսուցումը երաշխավորում է աշակերտների անկաշկանդ ներգրավումն արտասահմանյան համալսարաններում։

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Կիսվել նյութով