Հավատացեք այսօր բժիշկ Սողոյանը շատ-շատ մարդ տարավ ընտրատեղամաս
Մհեր Մկրտչյանը գրում է․ «Բոլորը տեսան, որ ՉՎԱԽԵՆԱԼԸ վայրկյանական բժիշկ կնոջը դարձրեց հերոս:
Հերոս, ում կարիքը ունեն մարդիկ այս ընտրարշավի մեջմի կողմից լկտի և կեղտոտ, մյուս կողմից դատարկ: Քաղաքի եռացող և անտեսանելի էներգետիկան ունի հերոսների կարիք և դա կարող է դառնալ վարակիչ: Այդ նույն էներգետիկան նույնիսկ ոչ քաղաքական կնոջը դարձնում ա քաղաքական կերպար ումով հիանում են բոլորը անկախ կուսակցական նախընտրություններից:
Այդ էներգետիկան է, որ ողողում է համացանցը նյութով` առանց գովազդի, առանց փիառի:
Հավատացեք` այսօր բժիշկ Սողոյանը շատ շատ մարդ տարավ ընտրատեղամաս:
Այսօր բժիշկ Սողոյանը օգնեց բոլորին և, երբ Ավինյանը բժշկին դարձնի գործազուրկ` շարունակեք գնահատել նրան»:



