Ազատ խոսք

«Հասարակությանը և անտեղյակներին մանիպուլյացիայի ենթարկելը շատ լավ է ստացվում պարոն վարչապետի մոտ». Գագիկ Համբարյան

«Հասարակությանը և անտեղյակներին մանիպուլյացիայի ենթարկելը շատ լավ է ստացվում պարոն վարչապետի մոտ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Ու՞մ օբյեկտն է գովազդում Փաշինյանը Գյումրիում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան էջում տեղադրել է Գյումրիի Շիրազի և Ջիվանու փողոցների խաչմերուկում գտնվող ամանորին ընդառաջ շատ գեղեցիկ լուսավորված շենքերից մեկի լուսանկարը՝ “Գյումրին պատրաստվում է Ամանորին:)” մեկնաբանությամբ…

Լուսանկարի տակ գրված մեկնաբանությունների հեղինակների մի որոշ մասը, չգիտես ինչու՛ և ինչի՛ համար շնորհակալություն են հայտնում պարոն Փաշինյանին…

Հասարակությանը և անտեղյակներին մանիպուլյացիայի ենթարկելը շատ լավ է ստացվում պարոն վարչապետի մոտ… Իսկ անտեղյակներին և պարոն Փաշինյանին քծնողներին տխրեցնելու եմ…

Պարոն Փաշինյանը, Հայաստանի և տեղական իշխանությունները որևէ կապ չունեն այդ շենքի և նրա լուսավորման հետ… Այդ շենքը սեփականություն է, որտեղ գտնվում է “Ֆլորենս” ռեստորանային համալիրը և պատկանում է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին…

Խնդիրը նրանում է, որ ընդամենը 1,6 տարի առաջ պարոն Փաշինյանի շրջապատից շատերը, այդ թվում նաև այժմյան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ իշխանության հասնելու մոլուցքից դրդված ամենավերջին վիրավորանքներն էին տալիս պարոն Կարապետյանին իրենց հարցազրույցներում և սոցցանցերի էջերում, իսկ հիմա առանց ամոթի և ներողություն խնդրելու հրճվում են վերջինիս ճաշակով ձևավորված օբյեկտով՝ երեկվանից ակտիվորեն համացանցում տարածելով նրան պատկանող օբյեկտի լուսանկարը…

Ժամեր առաջ նրանց միացավ նաև պարոն Փաշինյանը, ով ևս լուսանկարին կից թողած լղոզված գրառումով մեծ իրարանցում առաջացրեց իր երկրպագուների մոտ, ովքեր համոզված են, որ սա ևս հետհեղափոխական ձեռքբերում է…

Հ.Գ.Նյու-Յորքում որևէ իշխանավորի մտքից չի անցնի “Ռոքֆելլեր” կետրոնի դիմաց տեղադրված շքեղ տոնածառն այնպես ներկայացնել, որ հասարակությունը շնորհակալություն հայտնի իշխանություններին… Իսկ Հայաստանում դա հնարավոր է…»։

Կիսվել նյութով