ՄամուլՏեսանյութ

Հաջորդ անգամ կգանք երեխաների հետ. ռեստորանների աշխատակիցների ակցիան՝ Կառավարության դիմաց (Տեսանյութ)

Հաջորդ անգամ կգանք երեխաների հետ. ռեստորանների աշխատակիցների ակցիան՝ Կառավարության դիմաց

News.am-ը գրում է․ Կառավարության շենքի բակում այսօր՝ հունիսի 5-ին, բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանների աշխատակիցները՝ պահանջելով բացել ռեստորանների աշխատանքը։

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց, որ դեռ մայիսի 20-ին իրենք դիմել էին Կառավարությանը նամակով, որի պատասխանը պետք է 2 կամ 3 օր անց լիներ, ինչը, սակայն դեռ չեն ստացել.

«Ամեն ինչի յուրացումը կախված է ռեստորանների բացման հետ. սկսած գյուղմթերքից, գեղեցկության սրահներից, առաքիչներից։ Մի քանի ժամով փակում են տնտեսվարող սուբյեկտները, կլինի՞ ռեստորանները բացենք ու աշխատենք, թող հաջորդ օրը գան ու 24 ժամով փակեն. ռեստորանների բոլոր ղեկավարներն էլ կհամաձայնվեն մեկ օր աշխատել, մեկ օր՝ ոչ։

Ընտանիքումս 5 հոգի ենք։ Ինձ աջակցություն է եղել 25 հազար 6 հարյուր դրամ, մի փոքր լույս ու մի փոքր էլ գազից։ Ես դրա համար շնորհակալ եմ Կառավարությանը, բայց դուք 30 հազար դրամով կարո՞ղ եք 5 հոգանոց ընտանիք պահել»։

Տեսանյութը ստորև

Share