Մամուլ

«Հանրությունը զգումա, որ դուք ուզում եք Ծառուկյանին հունից հանել, ես ձեր ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյան․ Տեսանյութ

«Հանրությունը զգումա, որ դուք ուզում եք Ծառուկյանին հունից հանել, ես ձեր ցավը տանեմ»։

«Դուք անբարեկիրթ վերաբերմունքի և վիրավորելու համար չե՞ք պատրաստվում հրապարակային ներողություն խնդրել լրագրողներից»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցրեցին լրագրողները, որին ի պատասխան վերջինը ծիծաղեց.

«Դուք Ձեր հարցը հասկանո՞ւմ եք, թե ինչ հարց եք տալիս Ծառուկյանին: Իրանք նախ թող պահանջեն իրանց լրագրողներից իրանց պահվածքը Ծառուկյանի հանդեպ, կարող եք բոլոր տեսաժապավենները նայել՝ Ծառուկյանը երբեք, բացի ջերմ, քաղցր վերաբերմունքը, բայց եթե լրագրողները թույլ են տալիս ինչ-որ այնպիսի բաներ, որ դա սազական չէ, Ծառուկյանը երբեք վիրավորական բան թույլ չի տվել»,- պատասխանեց ԲՀԿ առաջնորդը:

Կիսվել նյութով