ՄամուլՏեսանյութ

Հանդիպել ենք «Սուրմալու»-ի սեփականատիրոջ հետ․ Արմեն Փամբուխչյան

Հանդիպել ենք «Սուրմալու»-ի սեփականատիրոջ հետ․ Արմեն Փամբուխչյան

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ. կատարվում է հովացման աշխատանք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ինչքան մենք մաքրում ենք փլատակները, այնքան փոքր օջախներ են բռնկվում, այդ թվում՝ ծխի տեսքով։ Ամբողջ ծավալով իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ։ Քանի դեռ կա հավանականություն, որ փլատակների տակ կարող ենք քաղաքացու հայտնաբերել, մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում։

Հնարավորինս բացազատում ենք տարածքը, ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ, մեր փրկարարներից մարդ է լինում տվյալ հատվածում, դիտարկում է իրականացնում եւ նոր ծանր տեխնիկան օգտագործվում է»,- ասաց նախարարը։

razmik

Հարցին՝ առեւտրի կենտրոնի սեփականատերը դեպքի վայրո՞ւմ է, հանդիպե՞լ է իր հետ, նախարարը պատասխանեց.

«Սեփականատերերից հանդիպել է, հենց այսօր էլ հանդիպել է, որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաեւ այդ հատակագծերը։

Նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք դրանով կարողանանք ավելի մանրակրկիտ որոնողական աշխատանքներ կատարել»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում