Մշակույթ

Հայ երգի թագուհին․ Օֆելյա Համբարձումյան

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի, հունվարի 9-ին Երևանում։ Հայ երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի։

Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է Միքայել Չաղալյանը, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։ Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։

Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում՝ Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն: Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը:

Ժողովրդական արտիստ Լևոն Մադոյանը մի անգամ ասել է․

Օֆելյա Համբարձումյանին նվագակցելը ոչ միայն հաճելի է, այլև ուսանելի։ Ամեն անգամ երգելիս նա այնպիսի գույներ, այնպիսի անցումներ ու այնպիսի իմաստալի մեկնաբանություն է դնում կատարման մեջ, որ ակամայից ուզում ես թողնել դուդուկը և դառնալ ուկնդիր։

Ես շատ երգիչների հետ եմ աշխատել, շատ անվանիների եմ նվագակցել, սակայն թող ներեն նրանք, ես ոչ մեկի մոտ չեմ զգացել այն ջերմությունը, հույզը և այն ձգողականությունը, որոնցով լիքն է Օֆելյայի երգը։

Ես աներևակայելի հաճույք եմ ստանում նրա “Սիրեցի, յարս տարան”, “Դարդս լացեք”, “Սև մութ ամպեր”, ” Ախ իմ ճամփես” երգերը լսելիս։ Երգչուհին ուղակի կախարդում է քեզ։

Իզուր չի ասել մեր մեծ Վարպետ Ավետիք Իսահակյանը, որ ” Օֆելյա Համբարձումյանը հոգու երգչուհի է”։

Օֆելյա Համբարձումյան

Օֆելյա Համբարձումյանն իր խոսքերում ասում էր․

«Կոմիտաս երգող ազգն անմահ է»։

«Վլադիլեն Բալյանի երգերի մեծագույն հաջողության գաղտնիքն այն է, որ դրանք գրված են բացառիկ ջերմությամբ, զգացմունքայնությամբ և վարպետությամբ։ Նա այն սակավաթիվ երգահաններից է, որ ստեղծագործելիս նկատի է առնում այս կամ այն կատարողին, նրա ձայնային տվյալները, նախասիրությունները, ինչը մեծ նշանակություն ունի հետագայում երհի ճիշտ մեկնաբանման համար»։

Ընտանիք

Օֆելյա Համբարձումյան
Նորայր Հովհաննիսյան
Տաթևիկ Հովհաննիսյան
Հովհանես Հովհաննիսյան

Օֆելյա Համբարձումյան

Օֆելյա Համբարձումյանը մահացել է 2016թ-ի հունիսի 13-ին,Երևանում, 91 տարեկան հասակում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Կիսվել էջում