ՄամուլՏեսանյութ

Հայրս Արցախում ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան (Տեսանյութ)

Հայրս Արցախում ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան (Տեսանյութ)

Այս ամենը շատ մեծ խայտառակություն է ու հիմա էլ ավելի վառ դարձավ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերից մեկի ժամանակ դատախազների արած արտահայտությանը՝ «ձեզ Շուշին ազատագրելու համար չենք դատում»։

«Պատերազմից մի քանի օր անց մենք մեկնեցինք Արցախ։ Առաջին օրը չմեկնեցինք, որովհետև նիստ պետք է լիներ, հասկանում եք՝ ինչ վայնասուն կարող էին բարձրացնել։

Հայրս ամեն բան փորձեց անել՝ խորհուրդներ տալ, հուշումներ անել։ Նույնիսկ ասում էր՝ այս ինչը բանը գնացեք, ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել։ Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել։

Ռոբերտ Քոչարյան դատարան

Ես ինքս ականատես եմ եղել, որ այն մարդիկ, որոնք կանգնած էին մեր հաղթանակների հիմքում՝ 1990-ականներից սկսված, ինչպես էին անտեսվում, ոչ մի բան չէին լսում։ Արվել է առավելը, այն, ինչը կարող էր արվել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,– ասաց նա։

Նա իշխանություններին որակեց աներես ու ասաց, թե ապշեցնում է նրանց պահվածքը. «Այս ամեն ինչից հետո մնալը ուղղակի աբսուրդի ժանրից է», – ասաց նա։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով