Աշխարհ

«Հայրիկ, մայրիկ, ես ձեզ սիրում եմ»․ ՌԴ նախագահի մամուլի խոսնակի 5-ամյա դուստրն աջակցել է կորոնավիրուսով վարակված ծնողներին

«Հայրիկ, մայրիկ, ես ձեզ սիրում եմ»․ ՌԴ նախագահի մամուլի խոսնակի 5-ամյա դուստրն աջակցել է կորոնավիրուսով վարակված ծնողներին

Գեղասահորդուհի Տատյանա Նավկան և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գտնվում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Ավելի վաղ ամուսինների մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Նրանց հնգամյա դուստրը՝ Նադյան, տանն է մնացել և որոշել է տեսանյութ-անակնկալով աջակցել ծնողներին․ նա առոգանությամբ արտասանել է բանաստեղծություն։

Նադյան ծնողներին երևակայական գրկախառնություն և համբույր է ուղարկել։  «Հայրիկ, մայրիկ, ես ձեզ սիրում եմ», – ասել է Նադյան։

Կիսվել նյութով