Մամուլ

Հայտնի է երեկ գետն ընկած 19-ամյա տղայի ինքնությունը

Alina Kazaryan ֆեյսբուքյան օգտատերը լուսանկար է հրապարակել երեկ գետն ընկած երիտասարդից և գրել. «Անհավատալի ցավ է…

Երեկ գետը մեզանից խլեց մեր սիրելի, ընդամենը 19-ամյա հարազատին՝ պապայիս եղբոր որդուն։

Դու միշտ կմնաս մեր սրտերում՝ քո ժպիտով, բարությամբ ու լուսավոր հիշատակով, Էրիկ ջան։

Հանգչիր խաղաղությամբ։ Աստված հոգիդ լուսավորի։ Ցավակցում եմ բոլոր հարազատներիս»։

Ինչպես արդեն հայտնել էինք հուլիսի 10-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։

Քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։

zinvor

Կիսվեք ձեր էջում