Մամուլ

Հայտնաբերվել է ծաղկավաճառ Ռազմիկ պապիկի դին․ Տեսանյութ

Հայտնաբերվել է ծաղկավաճառ Ռազմիկ պապիկի դին։ Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը Արին-Բերդի փողոցի ջրատարում հայտնաբերել և դուրս է բերել 1934 թ. ծնված, որպես անհետ կորած որոնվող Ռազմիկ Պողոսյանի դիակը:

Ռազմիկ Պապիկ

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ Ռազմիկ Պողոսյանը հայտնի ծաղկավաճառ Ռազմիկ պապն է, ով Երևանի Աբովյան փողոցում վարդեր էր վաճառում։

Կիսվել նյութով