Մամուլ

Հայկ Մարությանը կպաշտոնավարի ևս վեց ամիս. Փաշինյանը զայրացած է

Հայկ Մարությանը կպաշտոնավարի ևս վեց ամիս. Փաշինյանը զայրացած է

Bavnews.am-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կպաշտոնավարի ևս վեց ամիս, այնուհետև նրա քայլերից պարզ կդառնա՝ արդյոք նա կկառավարի՞ հետագայում, թե՞ վարչապետը նրան կփոխարինի մեկ այլ իմքայլականով։ Երևանի քաղաքապետն արձակուրդում եղած ժամանակաշրջանում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներին։ Վարչապետը իր մտահոգություններն է հայտնել, որ քաղաքապետը կորոնավիրուսի հետ կապված քայլեր գրեթե չի ձեռնարկել Երևան քաղաքում․ ախտհանումները քիչ են կատարվել։ Հակահամաճարագային կանոնների համապատասխան չի գործել քաղաքապետը։

Փաշինյանը իր մտահոգություններն է հայտնել նաև շին․ թույլտվությունների հարցում, մասնավորապես Մաշտոցի պուրակում խնդրահարույց սրճարանի կառուցման թույլտվության համաձայնությունը:

Առաջիկայում մի շարք հարցեր արդեն կստանան իրենց պատասխանները։

Կիսվել էջում