Մամուլ

Հայթաղում մահացած զինծառայողի համար բողոքի դուրս եկած գյուղացիներից մեկը սրտի կաթվածից մահացել է

Հայթաղում մահացած զինծառայողի համար բողոքի դուրս եկած գյուղացիներից մեկը սրտի կաթվածից մահացել է

News.am-ը գրում է, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում մահացած զինծառայողի համար իրականացված բողոքի ակցիայի ժամանակ երեկ`փետրվարի 2-ին, սրտի կաթվածից 62-ամյա քաղաքացի է մահացել:

Այս մասին լրագրողի հետ զրույցում ասաց Հայթաղի բնակչուհի Ջուլիետա Ասատրյանը:

«Երեկ առավոտյան, երբ հավաքվում էին գյուղացիները, որ գնային ակցիայի, մեր համագյուղացին  փողոցում վատացավ, ընկավ ու մինչեւ Շտապօգնության հասնելն արդեն մահացած էր:

Ինքը շատ էր ծանր տանում Վահրամի մահը, ասում էր՝ «Էդ ջահել տղեն ոնց գնա գետնի տակ», սրտի հետ էլ խնդիրներ ուներ ու տենց եղավ: Իր տղան էլ, չնայած իմացավ ինչ է եղել, մեզ հետ եկավ բողոքի ակցիային, հորը թողած»,- պատմեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Հայթաղ գյուղի բնակիչները մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի դին դագաղով Երեւան էին բերում`պահանջելով բացահայտել եւ պատժել կատարվածի մեղավորներին:

Միայն Պնախարար Դավիթ Տոնոյանի հավաստիացումներից հետո վերադարձան գյուղ եւ հուղարկավորեցին զինծառայողին:

Կիսվել էջում