Մամուլ

Հայաստանն արտակարգ դրության հաստատման տևողությամբ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում

Հայաստանն արտակարգ դրության հաստատման տևողությամբ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվրոնյուզով» իմացա, որ իրավապահները Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտիին կանչել են հարցաքննության, կորոնավիրուսի վտանգները ճիշտ չգնահատելու, ժամանակին անհրաժեշտ գործողություններ չձեռնարկելու համար: Հարցաքննության են կանչվել նաև Իտալիայի առողջապահության և ՆԳ նախարարները:

Հնարավո՞ր է սա Հայաստանում…Իհարկե՛ ոչ…

Այն հնարավոր չէր բոլոր նախկինների, առավել ևս ներկա վարչակազմի տոտալ հսկողության և պառկացնելու և ծեփելու հաթաթաների, ուժային կառույցների փոփոխությունների պայմաններում:

Եթե հիմա նման գրառումներից հետո էլ «մասկի շոու» կազմակերպեն և հանկարծ Նիկոլ Փաշինյանը հայտնվի այնտեղ, ապա դա միայն հերթական PR ակցիան կլինի իմիջմեյքերների խորհրդով…

Չնայած, հիմա Նիկոլը դա էլ չի հաշվի առնում, նա արդեն նման բաների վրա թքած ունի…Կարևորն իշխանության երկարաձգումն է ու այդ բարիքներից օգտվելը…

Հայաստանն արդեն արտակարգ դրության հաստատման տևողությամբ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որն այս վարչակազմի աննախադեպ փաստերի ու հաջողությունների շարքում է: Իսկ հիմնական նպատակը մեկն է՝ քաղաքացիներին արգելել օգտվել հավաքների ազատության իրենց իրավունքից…

Հայաստանը գրեթե աշխարհի միակ երկիրն է, որ սահմանափակում է իր քաղաքացիների այդ հիմնարար իրավունքից օգտվելու իրավունքը…

Այո՛, Հայաստանը բացառիկ դեմոկրատական երկիր է՝ թավշյա ստերի մշուշով պատված…»։

Share