Մամուլ

«Համայն հայության սուրբ պարտքն է հասնել այդ պայմանագրերի չեղարկմանը»․ Արման Նավասարդյան

«Համայն հայության սուրբ պարտքն է հասնել այդ պայմանագրերի չեղարկմանը»․ Արման Նավասարդյան

ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումներից և ոտնահարումներից մեկը, թերևս, եղել է և մնում է մեծ տերությունների և նրանց կազմած միությունների կողմից որևէ պետության տարածքների և սահմանների որոշումը, առանց նրա մասնակցության, անգամ գիտության։

Օրինակները շատ են՝ Սայքս և Պիկոյի գաղտնի համաձայնագրի շրջանակներում Առաջին համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ պետությունների «քանոնով գծված» սահմանները (1916 թ.):

Յալթայի կոնֆրանսը, որը տարածքներ բաժանեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած հակահիտլերյան պետությունների կողմից (1945 թ.)։

Միջազգային իրավունքի վերջին, ամենաթարմ օրինակը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հռչակած փաստաթուղթն է Իսրայելի և Պաղեստինի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, որը նույնպես ընդունվել է կողմերից մեկի՝ Պաղեստինի բացակայության պայմաններում։

Իսկ մեզ համար անընդունելի և անարդար է 1921 թվականին ստորագրված Մոսկովյան պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանը կորցրեց իր պատմական հողերը։

Պայմանագիրը ստորագրվել է առանց հայկական կողմի մասնակցության, միջազգին դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի հիմնադրույթների (jus cogens) խախտումով և գրեթե նույնությամբ կրկնվել է Ղարսի պայմանագրում, հայակական պատվիրակության ձևական մասնակցությամբ։

Արդ՝ Հայաստանի, համայն հայության ազգային և պետական գերխնդիր է, սուրբ պարտքը հասնել այդ պայմանագրերի չեղարկման, որոնց ստորագրման հարյուրամյակը լրանում է գալիք տարի»։

Կիսվել նյութով