Մամուլ

«Հաղթանակ» զբոսայգում կանխվել է ինքնասպանության փորձ․ տղամարդը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները օգոստոսի 15-ին «Հաղթանակ» զբոսայգում ծառայություն իրականացնելու ընթացքում կանխել են ինքնասպանության փորձը։

Ժամը 16։00-ի սահմաններում գվարդիայի ծառայողները նկատել են գետնին ընկած քաղաքացու և մոտեցել նրան։

Պարզվել է, որ տղամարդու դաստակին կտրվածք կա, իսկ գլխին՝ արյան հետքեր։ Նախնական տվյալներով՝ նա փորձել էր ինքնասպանություն գործել։

Գվարդիայի ծառայողները անմիջապես ահազանգել են շտապօգնություն և տղամարդուն առաջին օգնություն ցուցաբերել։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայրում հայտնաբերվել է դանակ։

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում