Մամուլ

Հայտնի է հրազենից մահացած զինծառայողի ինքնությունը

NEWS.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 13-ին հրազենային վնասվածքով մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Գրիգոր Զաքարյանը Երևանից էր, ընտանիքի միակ երեխան, ապրում էր մոր հետ։

Նա պետք է զորացրվեր ընդամենը մի քանի ամսից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Կա 1 կալանավորված:

Կիսվեք ձեր էջում