Աշխարհ

«Կրոկուս»-ի վրա hարձակման համար դատապարտված աhաբեկիչներից մեկն ինքնաuպան եղել

«Կրոկուս» համալիրում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրյալներից մեկը ինքնասպան է եղել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության Մոսկվայի գլխավոր վարչությունը։

Նրան փորձել են վերակենդանացնել, սակայն բժշկական օգնությունն արդյունք չի տվել։ Դեպքի վայրում իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն դրանք անարդյունք են եղել։

Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն, որի արդյունքները կհրապարակվեն այսօր, փոխանցում է ՌԲԿ-ն՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Ըստ «Իզվեստիա»-ի՝ միջադեպը տեղի է ունեցել «Մատրոսսկայա Տիշինա» նախնական կալանքի կենտրոնում։ Աղբյուրների տվյալներով՝ մահացածը Յակուբջոնի Դավլաթխոն Յուսուֆզոդան է։

Վերջինս դատապարտվել էր ցմահ ազատազրկման և 500 հազար ռուբլի տուգանքի։ Քննությամբ պարզվել էր, որ նա ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Կրոկուս»-ում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին՝ փոխանցելով գումար բնակարանի վարձի համար։

2026 թվականի մարտի 12-ին նույն գործով դատապարտված մյուս մեղադրյալները ևս ստացել էին ցմահ ազատազրկում։

Գործով անցնում են չորս անձ՝ Դալերջոն Միրզոևը, Շամսիդին Ֆարիդունին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ռաչաբալիզոդա Մուրոդալին, որոնք իրենց պատժի առաջին 17 տարին կանցկացնեն բանտում, այնուհետև կտեղափոխվեն հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութ։

Կիսվեք ձեր էջում