Աշխարհ

Կրասնոդարում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերից մեկը հայտնաբերվել է Հայաստանից եկած քաղաքացու մոտ

Կրասնոդարում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերից մեկը հայտնաբերվել է Հայաստանից եկած քաղաքացու մոտ

Կուբանում կորոնավիրուսով վարակված և Սոչիի հիվանդանոցում հոսպիտալացված երկրորդ մարդը եկել էր Հայաստանից, նրա հետ շփվածների շրջանակը պարզվել է, բոլորը, ում հետ նա շփվել է, մեկուսացված են, հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:

Օպերատիվ շտաբի վերջին տվյալներով՝ տարածաշրջանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու եւս երկու նոր դեպք: Ընդ որում՝ հիվանդացածներից մեկը երկրամասի տարածքով սոսկ անցել է եւ այնտեղից հեռացել է: Հիմա նա Մոսկվայում բուժվում է:

«Կորոնավիրուսային ինֆեկցիայով երկրորդ հիվանդացածը հիմա Սոչիի հիվանդանոցի մեկուսացված բոքսում բուժում է ստանում: Այդ մարդը տարածաշրջան էր եկել Հայաստանից: Կրասնոդարի երկրամասում հիվանդացածների շփումների շրջանակը օպերատիվորեն պարզվել է:

Բոլորը, ում հետ նրանք շփվել են, հիմա մեկուսացված են բժիշկների հսկողության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Անցյալ շաբաթ Կուբանում կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր Իտալիայից եկած տղամարդու մոտ: Իշխանությունները երկրամասում մտցրել են բարձր պատրաստականության ռեժիմ: Խոշորագույն բուհերը որոշում են ընդունել հեռավար ուսուցման անցնելու մասին, դպրոցներ հաճախելն ազատ է:

Կուբանի բուժհաստատությունները անցել են աշխատանքի կարանտինային ռեժիմի եւ սահմանափակում են հիվանդներին այցելությունները:

Կիսվել նյութով