ՄամուլՏեսանյութ

Կրակոց Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր․ ժամանել է Երևանի ոստիկանապետը (Տեսանյութ)

Կրակոց Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր․ ժամանել է Երևանի ոստիկանապետը

Shamshyan.com-ի փոխանցմամբ երեկ՝ մայիսի 12-ին, վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ոստիկանները նշված շենքի դիմաց հայնաբերել են արնանման հետքեր և «Մակարով» ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյո՞ք հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե ոչ, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով