Մամուլ

Կրակոցներ Երևանի Նար-Դոսի փողոցում

Կրակոցներ Երևանի Նար-Դոսի փողոցում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում կրակոցներ են հնչում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։

Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 4-րդ շենքի բակում, որտեղ զննությամբ հայտնաբերել են 14 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, կրակող զենքից կրակված պարկուճներ։

կրակոցներ Երևան

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, ապա ոստիկանության Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ նշված կրակոցներն արձակելու համար ենթադրյալ կասկածյալ՝ Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Միշա Մուրադյանի հետ անցկացրել են բացատրական աշխատանքներ, ով ինքակամ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Հայտնաբերվել է նաև ինքնաձիգը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և Մ. Մուրադյանը ձերբակալվել է։

Կիսվել էջում