Մամուլ

Ադրբեջանցի հովիվը ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ նոր մանրամասներ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվը ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ Հովիվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ համայնքի՝ Մերհրաբի զորամասի հատվածից։

Ադրբեջանցի հովիվի՝ Հայաստանի սահմանը հատելու մասին լուրը հայտնել է «5-րդ ալիք»-ը՝ նշելով, որ նրան հայտնաբերել էին, նա Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:

Ավելի ուշ 24 Նյուզ լրատվականը հայտնեց, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար։ Ըստ համայնքում շրջանառվող լուրերի՝ վերջինս ունի հոգեբանական խնդիրներ, նրան արդեն տեղափոխել են Բերդից Երևան:

Պատկան մարմիններն առ այս պահը որևէ կերպ պաշտոնապես չեն արձագանքել լուրերին։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից հրաժարվել են որեւէ մեկնաբանությունից՝ պահանջելով գրավոր հարցում։

Կիսվեք ձեր էջում