ՄամուլՏեսանյութ

Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 500-ը որևէ բուժում չեն ստանում. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 500-ը որևէ բուժում չեն ստանում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին: 

«Ցավոք, կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա 1 մլն 119 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք, արձանագրվել է 59 հազար 245 մահ և 229 հազար 338 մարդ առողջացել է»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանում ներկայում կա 770 դրական ախտորոշված դեպք, արձանագրվել է 7 մահ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մեր երկրում 43 մարդ առողջացել է և 720-ը գտնվում է բուժման փուլում, սակայն նրանց մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության, որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունեն:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով