Աշխարհ

Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց հաբերի 17 օրում առողջացել է

Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց հաբերի 17 օրում առողջացել է

Չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում կորոնավիրուսով նորածին աղջիկը 17 օրում առողջացել է առանց հաբերի:

The Mirror պարբերականը հայտնում է, որ Սյաո Սյաո անվանակոչված աղջկա ծնողներից մեկը վարակված էր COVID-19 նոր կորոնավիրուսի շտամով:

Աղջկա մոտ ի ծնե շնչառական ինֆեկցիա կար և սրտի աննշան բարդություններ: Բայց քանի որ նրա մոտ ախտանշանները ծանր չէին, բժիշկները որոշել են, որ կորոնավիրուսով նորածին աղջիկը հաբեր չի ստանա:

«Նրա մոտ շնչառության ակնհայտ դժվարություններ չկային, նա չէր հազում, բարձր ջերմություն չուներ: Մենք նրան բուժել ենք միայն սրտամկանի բորբոքային վիճակի դեմ»,- ասել է բժիշկ Ցզեն Լինկունը:

Կորոնավիրուսի հետազոտման համար Սյաո Սյաոյի անալիզները 17 օր հետո բացասական արդյունք են ցույց տվել. աղջիկն ինքնուրույն է առողջացել:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր՝ med.news.am

Կիսվել էջում