Մամուլ

Կորոնավիրուսի վարակման նոր դեպք Գորիսում․ հիվանդին ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Կորոնավիրուսի վարակման նոր դեպք Գորիսում․ հիվանդին ուղղաթիռով տեղափոխել են Երևան

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գորիսում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր դեպք։ Վարակակիրը 40-ն անց կին է, բնակվում է Խնձորեսկ գյուղում։

Օրեր առաջ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխուղեղի կաթված (ինսուլտ) պատճառով։ Այնուհետև նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Այս պահին քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացվել է Գորիսի բժշկական կենտրոնի 14 բուժաշխատող։

Կիսվել նյութով