Աշխարհ

Կորոնավիրուսի նոր ախտանիշներ են հայտնաբերվել

Կորոնավիրուսի նոր ախտանիշներ են հայտնաբերվել

Չինացի գիտական հետազոտողները նոր ախտանիշներ են հայտնաբերել հաստատված կորոնավիրուսով հիվանդների մոտ։ Այս մասին հայտնում է Daily Star-ը՝ վկայակոչելով գիտական աշխատանքը, որը հրապարակվել է ապրիլի 10-ին։

Գիտնականների դիտարկումների համաձայն՝ կորոնավիրուսով վարակված որոշ հիվանդների մոտ նկատվել են նախկինում անհայտ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են անուշադիր խոսքը եւ համակարգման հետ կապված խնդիրները:

Գիտական աշխատանքում նաեւ թվարկել են հիվանդության արդեն հայտնի նշաններ` բարձր ջերմություն, հազ, գլխացավ: Մի շարք հիվանդներ նաեւ նշել են համային զգացողությունների եւ հոտառության կորուստը:

Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 214 վարակված մարդ Չինական Ուհան քաղաքից, որտեղից ծնունդ է առել նոր չուսումնասիրված վիրուս։

Կիսվել նյութով