Աշխարհ

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում բարդանում է․ Պուտին

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում բարդանում է․ Պուտին

«Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Ռուսաստանում բարդանում է:

Մեզ մոտ երկրում իրավիճակը բարդանում է և աշխարհում էլ կորոնավիրուսի հետ կապված շատ բարդ իրավիճակ է: Ըստ պետության ղեկավարի, Ռուսաստանում կարանտինի մեջ է 3,3 միլիոն մարդ ՝ կորոնավիրուսային վարակի վտանգի պատճառով:

Զննման մեջ է ընդահանուր 1777 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 292 740 մարդ»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ կառավարության անդամների հետ տեսախորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը հայտնեց, որ ռուսաստանցիների զգալի մասը, որը մշտական բնակվում է արտեկրում, այժմ վերադառնում է Ռուսաստան։ Պուտինը ենթադրել է, որ նրանց համար հեշտ չի բժշկական օգնություն ստանալ այն երկրներում, որտեղ ապրում են։

Ապրիլի 1-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 2777, կորոնավիրուսով հիվանդ ունեցող մարզերի թիվը 75-ն է:

Կիսվել նյութով