Աշխարհ

Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանը

Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանը

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից:

Սա ծանր հարված է ֆրանսահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:

Ցավակցում եմ բոլորիս»:

Կիսվել նյութով