Մամուլ

Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը

Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը

Այսօր առավոտյան կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը, հայտնում է «Շիրակ» ՖԱ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։

Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, Շիրակ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհի՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:

lernik ghazaryan avtovtar

Լեռնիկ Ղազարյանը ծնվել է 2000թ հուլիսի 21-ին, Գյումրիում։ Նա «Շիրակ» ՖԱ-ի սան էր, իսկ 2017թ մեկ հանդիպում էր անցկացրել Հայաստանի Մ-18 հավաքականում։

Կիսվել էջում