Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
«ՀԵԲԱ» ՀԿ ղեկավար Մարիաննա Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Լարիսա Փարեմուզյանի մահվան մասին։
«Սիրելի ալավերդցիներ, լրագրող ընկերներ, քաղաքացիներ։ Խորը վշտով տեղեկացնում եմ, որ կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, անվանի քաղաքական գործիչ ու լրագրող Լարիսա Փարեմուզյանը»։
Հայտնի է, որ Լարիսա Փարեմուզյանը առողջական խնդիրներ ուներ։
Նա խստապահանջ էր իր անձի և աշխատանքի նկատմամբ, աչքի էր ընկնում պարտաճանաչությամբ և պատասխանատվության բարձր զգացումով։
Լոռու մարզի տեղական և տարածքային կառավարման մարմիններին, ինչպես նաև իրավապահ համակարգին մշտապես պահում էր հանրային ուշադրության կենտրոնում՝ նրանց հաշվետու դարձնելով հասարակության առաջ։
Լարիսա Փարեմուզյանը սիրում էր լրագրությունը և ամբողջությամբ նվիրված էր իր մասնագիտությանը։


