ՄամուլՔաղաքականություն

ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների վերջնական արդյունքները

Ըստ ԿԸՀ նախագահի հայտարարության` ՀՀ ԱԺ ըտրություններին ընտրողների ընդհանուր թիվն է 2.503.990, քվերակության օրը ընտրական տեղամասում կազմված` ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը` 1126, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակով ընտրողների ընդհանուր թիվը 1300, էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը` 410, ընտրողների ընդհանուր թիվը` 2.506.826:

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 1.476.769 կամ 58,9%: Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված դրոշմանիշների ընդհանուր թիվը 2.605.100, տեղամասի ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 204000:

Ըստ ԱԺ նախագահի` ԱԺ են անցնում ՔՊ-ն, «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները. ԲՀԿ-ն դուրս է մնում ԱԺ-ից։

ՔՊ – 64 մանդատ,

«Ուժեղ Հայաստան» – 29 մանդատ

«Հայաստան» դաշինք – 12 մանդատ

Կիսվեք ձեր էջում