ՄամուլՏեսանյութ

Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ նախասրահը կարող է վերածվել կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալի (Տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ նախասրահը կարող է վերածվել կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալի

Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։

Երբ երկու ամիս առաջ հրապարակվեցին նախասրահում տեղակայված բազմաթիվ չկահավորված մահճակալների լուսանկարները, ըստ աղբյուրի, մարդիկ դրանից պատերազմական հոսպիտալի տպավորւթյուն ստացան, առողջապահության նախարարությունը պարզաբանել է՝ այդպիսով իրենք պատրաստվում են վատագույն սցենարի։

Նման հոսպիտալներ կահավորվել են նաեւ մարզերում։

«Վարակվածների թիվը հասնում է 5 հազարի, սակայն դեռ հնարավոր է խուսափել այս սցենարից», ասել է բժիշկ-վարակաբան Հասմիկ Ղազինյանը, միայն թե, ըստ բժշկի, հասարակությունը պետք է հանդես բերի քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն։

Կիսվել նյութով