Մամուլ

Կասկադյորական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Սևանա կղզու խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Kia-ն

Կասկադյորական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Սևանա կղզու խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Kia-ն

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 23-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Սևանի կղզու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Նարեկ Հակոբյանի վարած Kia Sportage մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ռուդիկ Ամիրխանյանի վարած Mercedes E 350 մակնիշի ավտոմեքենաները։

mercedes

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կղզու հարևանությամբ։ Իսկ Kia-ն հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա։

sevan kxzi avtovtar

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ նույն վաշտի ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել էջում