ՄամուլՏեսանյութ

«Կասկադի Երոն» պնդում է՝ իր քավոր «Ծաղիկ Ռուբոն» իրենից ուզում է ստանալ 25 հազար դոլար ու հիմա Ռուբոյին «նակազատ են անում» (Տեսանյութ)

«Կասկադի Երոն» պնդում է՝ իր քավոր «Ծաղիկ Ռուբոն» իրենից ուզում է ստանալ 25 հազար դոլար ու հիմա Ռուբոյին «նակազատ են անում»

Shamshyan.com-ը գրում է․ Երևանում բնակվող «Կասկադի Երոն» պնդում է, որ իր քավոր, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Ծաղիկ Ռուբոն» մականվամբ, իրեն ոչ միան «քցել է», այլ իրենից պահանջում է 25 հազար դոլար ու դրա համար հիմա Ռ. Գևորգյանին «նակազատ են անում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 27-ին Shamshyan.com-ին էր դիմել Երևան քաղաքի բնակիչ Երվանդ Պետրոսյանը, ով, ըստ իրեն, ավելի շատ հայտնի է «Կասկադի Երո» մականվամբ, և հայտնել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, ով ավելի շատ հանրությանը հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականվամբ, ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զբաղվել է թալանով։

Share