Աշխարհ

Կան երկրներ ու տարածքներ, որտեղ օրենքով արգելված է մահանալ

Կան երկրներ ու տարածքներ, որտեղ օրենքով արգելված է մահանալ։ Անցյալում արվում էր միայն քաղաքական կամ կրոնական նկատառումներով, որպեսզի չապականվի սրբազան վայրը։

Հույների մոտ մ․ թ․ ա․ 5-րդ դարում մահվան համար արգելված վայր էր Դելոս սուրբ կղզին։

Հաճախ նշվում է, որ Մեծ Բրիտանիայում իբրև չի կարելի մահվամբ պղծել խորհրդարանական Վեստմինստերյան պալատը, իսկ նա, ով պատահաբար այնտեղ կմահանա, կարող է ի նշան մաքրման թաղվել թագավորի հաշվին։

Մեր ժամանակներում մի շարք բնակավայրեր ընդունել են մահվան արգելքի օրենքներ որպես «հուսահատության ժեստ» քաղաքի գերեզմանների առատության պատճառով։

Այդ օրենքներն ընդունվում են այն հույսով, որ վերադաս մարմինները հուղարկավորությունների համար նոր տեղամասեր տրամադրելու որոշում կկայացնեն։

Այսպիսի օրենքներ գործում են Լանխարոնում (Անդալուսիա, Իսպանիա), ֆրանսիական երեք բնակավայրերում (բոլորը Ֆրանսիայի հարավում)՝ Կյունյո, Լը Լավանդու, Սարպուրոն, Շպիցբերգենի Լոնգյիր քաղաքում, ինչպես նաև նմանատիպ օրինագիծ է նախապատրաստվում բրազիլական Բիրիտաբա-Միրիմ։

Վերջին դեպքում քաղաքապետն իր առաջարկը հիմնավորել է նրանով, որ քաղաքը գտնվում է մի քանի գետերի միաձուլման վայրում, որտեղից էլ ձեռք է բերվում խմելու ջուրը․ իսկ դա նշանակում է, որ նոր թաղումներն ու գերեզմանատների աճը վտանգավոր են շրջակա միջավայրի վարակման տեսանկյունից։

Լոնգյիր քաղաքում (Շպիցբերգենի արշիպելագ, Նորվեգիա) գործում է օրենք, որն արգելում է մահանալ իր տարածքում։

Եթե ինչ-որ մեկին ցնցել է ծանր հիվանդություն կամ տեղի է ունեցել պոտենցիալ մահացու ելքով դժբախտ պատահար, հիվանդին պետք է անմիջապես օդով կամ ծովով ուղարկել Նորվեգիայի այլ հատված, որտեղ և նա կմահանա։

Նույնիսկ եթե մահը տեղի է ունենում քաղաքում, հանգուցյալին միևնույն է թաղում են «Մեծ երկրի» վրա։

Այս հարկադրական միջոցները պայմանավորված են նրանով, որ հավերժական ցրտի պայմաններում թաղումից հետո մարմինը չի քայքայվում և գրավում է այնպիսի գիշատիչների ուշադրությունը, ինչպիսիք են սպիտակ արջերը։

Կիսվել նյութով