Ժամանց

Կանացի նեքնազգեստների 5 տեսակ, որոնց համար տղամարդիկ խելքահան են լինում

Կանացի նեքնազգեստների 5 տեսակ, որոնց համար տղամարդիկ խելքահան են լինում

Bavnews.am-ը գրում է․ Կանացի նեքնազգեստների 5 տեսակ, որոնց համար տղամարդիկ խելքահան են լինում: Ներքնազգեստի ընտրություն. սա մի «զբաղմունք» է, որի վրա կանայք պատրաստ են նվիրել իրենց թանկ ժամանակից՝ մի մեծ հատված: Սակայն այս «զբաղմունքը» հաճելի լինելու հետ մեկտեղ, նաև բարդ է:

Ընտրելիս պետք է կարողանալ ընտրել այնպիսի ներքնազգեստ, որը լինի որակյալ, գեղեցիկ, հարմարավետ, և այս ամենի հետ մեկտեղ, նաև հաճելի ու գրավիչ ամուսնու կամ զուգընկերոջ համար:

Թվում է, թե յուրաքանչյուր ներքնազգեստ, որը գեղեցիկ է և համարձակ, պետք է անպայման դուր գա տղամարդուն: Բայց արի ու տես, որ ոչ բոլոր համարձակ և թիթիզ ներքնազգեստներն են դուր գալիս տղամարդկանց: Այդ պատճառով էլ հարցում է անցկացվել մի շարք տղամարդկանց հետ, որի արդյունքում ձևավորվել է տղամարդկանց համար հաճելի ներքնազգեստների լավագույն հնգյակը:

1. Առաջին տեղում է՝ առանց կարերի կիսավարտիքը.

Տղամարդկանց  40%-ը կարծում է, որ այն շատ հարամավետ է կրելու համար, նուրբ ու հաճելի տեսք ունի և բացի այդ, բավականին գրավիչ է:

2. Երկրորդ տեղն է զբաղեցնում սթրինգը.

Տղամարդկանց  34%-ը նախապատվությունը տվել են այս տեսակին, քանի որ այն հագուստի տակից գծեր չի թողնում և թույլ է տալիս մոտավորապես պատկերացնել կնոջ մարմնի «գաղտնիքները»:

3. Երրորդ տեղում է՝ G-սթրինգը.

Այս տեսակի սիրահարները կազմում են տղամարդկանց 13%-ը, ովքեր նախընտրում են այն, որպես համարձակ ներքնազգեստ:

4. Չորրորդ տեղում է հայտնվել բիկինին.

Չնայած, այս տեսակն այնքան էլ սեքսուալ տեսք չունի, սակայն տղամարդկանց 12%-ը իր ձայնը տվել է այս տեսակին:

5. Հինգերոր տեղում է սլիփս տեսակի կիսավարտիքը.

Անհավատալի է, բայց այս հնգյակում 1%-ով իր տեղն է զբաղեցրել սլիփս, կամ ինչպես տղամարդիկ են անվանում՝ «տատիկի կիսավարտիքը»: Չնայած, տղամարդիկ խոստովանում են, որ այն բնավ հրապուրիչ չէ, բայց հաստատ շատ հարամարավետ է իրենց սիրելի կանանց համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը

Կիսվել նյութով