Մամուլ

Կամ եթե փակել չեք կարող, գոնե ոստիկանական խիստ վերահսկողություն սահմանեք․ Սա ի՞նչ է. Աննա Կոստանյան

Կամ եթե փակել չեք կարող, գոնե ոստիկանական խիստ վերահսկողություն սահմանեք․ Սա ի՞նչ է. Աննա Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է օգտատերից մեկի հրապարակած լուսանկարով և կից գրառում կատարել։

«Այսքան հակահամաճարակային միջոցառումներն անելը հավասարվում է զրոյի, երբ քաղաքի մի քանի այսպիսի ցանցային սուպերմարկետներում (կարծում եմ պարզ է որի մասին է խոսքը) այս վիճակն է։

Փոքր բակային խանութների գործունեությունն ավելի անվտանգ է, քան այս սուպերմարկետներում։ Կամ եթե փակել չեք կարող, գոնե ոստիկանական խիստ վերահսկողություն սահմանեք։ Սա ի՞նչ է։

Ոստիկանները փողոցներում անտեղի պտտվում են ու մարդկանց դեմքին նայելով՝ նոր որոշում թուղթ հարցնեն, թե ոչ (այսքան օրվա կարանտինի ընթացքում ինձանից միայն երկու անգամ են թուղթ հարցրել)։

Ու էդ թուղթն ընդհանրապես բանի պետք չի, քանի որ որևիցե կերպ չի կանխում համաճարակի տարածումը, միայն այս նեղ իրավիճակում մարդիկ են անիմաստ տուգանվում:

Մի օր գրել էի վերջին շրջանում ինքնապանությունների թիվն ավելացել է, մեկն ինձանից ստատիստիկա ուզեց։ Ներողություն, բայց հիմա էլ պիտի ասեմ, այո, թիվն ավելացել է ու ավելանալու է (Կիևյան կամրջի վրա երեկվա ինքնապանության փորձի դեպքը վկա), եթե մարդիկ այս տեմպերով շարունակեն չաշխատել։

Հ․Գ․ Վարչապետի Live-ը նայել եմ, խնդրում եմ չասել, որ գործունեության որոշ տեսակներ թույլատրվելու են։

Նկարը՝ Գրիգոր Ջանիկյանի էջից»:

Կիսվել էջում