Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախման հետևանքով մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավոր
Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Վալոդյա Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վալոդյա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


